Անդամակցություն
Օմբուդսմանի միջազգային ինստիտուտ
http://www.theioi.org/Օմբուդսմանի միջազգային ինստիտուտը հիմնադրվել է 1978 թվականին: Այն միակ միջազգային կառույցն է, որը միավորում է շուրջ 170 անկախ օմբուդսմանների ինստիտուտներ ավելի քան 90 երկրներից: Կենտրոնացնելով ջանքերը արդյունավետ կառավարման եւ կարողությունների զարգացման ուղղությամբ՝ Օմբուդսմանի միջազգային ինստիտուտն աջակցում է իր անդամներին ուսուցման, վերապատրաստման եւ գործունեության այլ ոլորտներում:
Հայաստանի Հանրապետությունն Օմբուդսմանի միջազգային ինստիտուտին անդամակցել է 2004 թվականից, քվեարկելու իրավունք ունեցող անդամներից է (Voting Member):
Եվրոպական օմբուդսմանի ինստիտուտ
http://www.eoi.at/Եվրոպական օմբուդսմանների ինստիտուտը ստեղծվել է 1988 թվականին: Լինելով անկախ կառույց՝ այն կարեւորագույն կենտրոն է օմբուդսմանների փորձի եւ տեղեկատվության փոխանակման համար: Ինստիտուտի հիմնական նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն ու զարգացումն է:
Եվրոպական օմբուդսմանների ինստիտուտին այժմ անդամակացում են շուրջ չորս տասնյակ երկրներ:
Հայաստանի Հանրապետությունն Եվրոպական օմբուդսմանների ինստիտուտին անդամակցում է 2004 թվականից:
Մարդու իրավունքների պաշտպանության եւ զարգացման ազգային ինստիտուտների միջազգային կոորդինացիոն կոմիտե
http://nhri.ohchr.org/Մարդու իրավունքների պաշտպանության եւ զարգացման ազգային ինստիտուտների միջազգային համակարգման կոմիտեն հիմնադրվել է 1993թ: Կոմիտեն հետեւում է Մարդու իրավունքների ազգային ինստիտուտների գործունեության համապատասխանությունը Փարիզի սկզունքներին, ինչպես նաեւ նպաստում է մարդու իրավունքերի զարգացմանն ու պաշտպանությանը:
2005թ. Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը հայտ է ներկայացրել Մարդու իրավունքների պաշտպանության եւ զարգացման ազգային հաստատությունների միջազգային համակարգման կոմիտեին անդամակցելու համար: 2006թ. հոկտեմբերին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին շնորհվել է A կարգավիճակ:
Երեխաների հարցերով օմբուդսմանների եվրոպական ցանց
http://enoc.eu/Երեխաների հարցերով օմբուդսմանների եվրոպական ցանցը ստեղծվել է Նորվեգիայում 1997 թվականին: Երեխաների հարցերով օմբուդսմանների եվրոպական ցանցի գործունեության նպատակն է ապահովել եւ նպաստել երեխայի իրավունքների պաշտպանությանը` ՄԱԿ-ի Երեխայի իրավունքների մասին կոնվենցիայի դրույթներին համապատասխան:
Հայաստանի Հանրապետությունն Երեխաների հարցերով օմբուդսմանների եվրոպական ցանցի ասոցիատիվ անդամն է 2009 թվականից (Associate member):
Մարդու իրավունքների ազգային ինստիտուտների եվրոպական ցանց
http://ennhri.org/Մարդու իրավունքների ազգային ինստիտուտների եվրոպական ցանցի գործունեությունն ուղղված է մարդու իրավունքների պաշտպանությանն Եվրոպայում: Կառույցն իր նպատակների իրականացման համար համագործակցում է մարդու իրավունքների ազգային ինստիտուտների հետ՝ նպաստելով նրանց գործունեության զարգացմանը:
Մարդու իրավունքների ազգային ինստիտուտների եվրոպական ցանցին անդամակցում են շուրջ 40 մարդու իրավունքների ազգային ինստիտուտներ:
Ֆրանկոֆոն օմբուդսմանների եւ հաշտարարների ասոցիացիա
http://www.aomf-ombudsmans-francophonie.org/Ֆրանկոֆոն օմբուդսմանների եւ հաշտարարների ասոցիացիան ստեղծվել է 1998 թվականին եւ այժմ ունի 54 անդամ: Ասոցիացիայի գործունեությունն ուղղված է ֆրանկոֆոն օմբուդսմանների հաստատությունների հզորացմանը, փորձի փոխանակման աջակցությանը, ինչպես նաեւ օմբուդսմանների ինստիտուտների ստեղծմանն այն երկրներում, որտեղ նման հաստատությունները բացակայում են:
Հայաստանի Հանրապետությունը Ֆրանկոֆոն օմբուդսմանների եւ հաշտարարների ասոցիացիայի ասոցիատիվ անդամ է (Membres Associés):
Միջերկրածովային օմբուդսմանների ասոցիացիա
http://www.ombudsman-med.org/Միջերկրածովային օմբուդսմանների ասոցիացիան հիմնադրվել է 2008 թվականին: Ասոցիացիայի նպատակն է ապահովել եւ պաշտպանել ժողովրդավարության, օրենքի գերակայության սկզբունքները, ինչպես նաեւ նպաստել իրենց իրավունքների եւ պարտականությունների վերաբերյալ քաղաքացիների իրազեկվածության բարձրացմանը:
2010 թվականից Հայաստանի Հանրապետությունը Միջերկրաածովային օմբուդսմանների ասոցիացիայի լիարժեք անդամն է (Full Member):