Ծնվել է Երեւանում 1964 թվականին:

1981-1986թթ. սովորել եւ գերազանցությամբ ավարտել է Երեւանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետը: 1986թ-ին ընդունվել է ԽՍՀՄ Գիտությունների ակադեմիայի Պետության եւ իրավունքի ինստիտուտի ասպիրանտուրան: 1989թ-ին, պաշտպանելով թեկնածուական թեզը, ստացել է իրավաբանական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան:

1993-1997թթ. ուսանել է ՌԴ Պետական ծառայության ակադեմիայի դոկտորանտուրայում, որն ավարտելուց եւ գիտական թեզը պաշտպանելուց հետո ստացել է իրավաբանական գիտությունների դոկտորի գիտական աստիճան: Վերապատրաստվել է Կենտրոնական Եվրոպայի եւ Փարիզ 12 համալսարաններում: Նոթինգհեմի համալսարանի մարդու իրավունքների կենտրոնի Չիվնինգ ծրագրի 2006-2007թթ շրջանավարտ է:

1989 թվականից Արմեն Հարությունյանը դասավանդել Երեւանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետի սահմանադրական եւ միջազգային իրավունքի ամբիոնում: Համատեղությամբ աշխատել է ՀՀ Սահմանադրական դատարանում որպես իրավախորհրդատու: Դասավանդել է նաեւ Հայաստանի Ամերիկյան համալսարանում եւ Հայաստանում ֆրանսիական համալսարան հիմնադրամում:

2001-2005թթ. եղել է ՀՀ Սահմանադրության բարեփոխումների հարցով ՀՀ Նախագահի ներկայացուցիչ:

2000-2002թթ. եղել է Ռուս-Հայկական (Սլավոնական) պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետի դեկան:

2002-2006թթ. զբաղեցրել է Պետական կառավարման ակադեմիայի ռեկտորի պաշտոնը:

2001թ-ից ՀՀ եվրոպական իրավունքի ասոցիացիայի նախագահն է:

2005-2006թթ. եղել է ՀՀ արդարադատության խորհրդի անդամ:

2008թ-ին անդամակցել է ֆրանկոֆոն օմբուդսմենների եւ հաշտարարների ասոցիացիային: Ֆրանսիայի հայ իրավաբանների միության պատվավոր անդամ է: Անդամակցում է նաեւ Հյուսիսային Ամերիկայի հայ իրավաբանների միությանը:

2009թ. դարձել է Եվրոպական օմբուդսմենների ինստիտուտի խորհրդի անդամ:

2010 թվականին անդամակցել է Միջերկրածովյան օմբուդսմենների ընկերակցությանը եւ Ասիական օմբուդսմենների միությանը:

2011թ. մարտից՝ Կենտրոնական Ասիայում ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ։ Զեկույցներով հանդես է եկել Հարվարդի եւ Միչիգանի համալսարաններում: Արմեն Հարությունյանն ավելի քան 80 գիտական աշխատանքի, 2 դասագրքի եւ 7 մենագրության հեղինակ է: Արմեն Հարությունյանն անցել է ՄԻՊ պարտականությունների կատարմանը 2006թ. փետրվարի 20-ից:

2011թ.-ի փետրվարի 1-ին հրաժարականի մասին դիմում է ներկայացրել ՀՀ ազգային ժողով այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ:

 

2011 թվականի մարտից՝ Կենտրոնական Ասիայում ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ։

 

2015 թ. հունիսի 22-ին ԵԽ նախարարների կոմիտեի կողմից ընտրվել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատավոր։