Աշխատակիցներ
ԿՐԹՈՒԹՅՈՒՆ
2016- մինչ օրս Ստրասբուրգի համալսարան (ք. Ստրասբուրգ, Ֆրանսիա)
Եվրոպական առողջապահական իրավունքի դոկտորանտուրա
Ատենախոսության թեմա՝ «Եվրոպական առողջապահական իրավունքնում իրավական նորմերի հարաբերականությունը»
2015-2016 Եվրոպայի քոլեջ (ք. Բրյուգե, Բելգիա)
Եվրոպական իրավունքի մագիստրատուրա
2010-2012 Վինսեն Սենթ Դենիս համալսարան (ք. Փարիզ, Ֆրանսիա)
Առողջապահական և բժշկական իրավունքի մագիստրատուրա
2009-2012 Ռուս-Հայկական համալսարան սպիրանտուրա
Գիտական կոչում՝ իրավաբանական գիտությունների թեկնածու
Ատենախոսության թեմա՝ «Հանրային սեփականության քաղաքացիաիրավական կարգավորումը Հայաստանի Հանրապետությունում»
2007-2009 Ռուս-Հայկական համալսարան
Գործարարական և առևտրային իրավունք մագիստրատուրա
2003-2007 Ռուս-Հայկական համալսարան
Իրավագիտության բակալավր
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՓՈՐՁ
09/2016 – մինչ օրս ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ
Միջազգային համագործակցության վարչության պետ
-Կոռուպցիայի կանխարգելման և ԵԽ ԳՐԵԿՈ-ի (GRECO) հետ համագործակցության հարցերով պատասխանատու
-Դատական իշխանության ոլորտում կոռուպցիայի կանխարգելման և մարդու իրավունքների ապահովման հարցերով պատասխանատու
-Մարդու իրավունքների տեսանկյունից ԵԽ ԳՐԵԿՈ-ի (GRECO) առաջարկությունների իրականացման ընթացքի դիտարկման հայեցակարգի համահեղինակ
02/2018 – մինչ օրս Ռուս-Հայկական համալսարան
«Բժշկական իրավունքի հիմունքները» դասընթացի դասախոս
«Առողջապահական իրավունք» մագիստրոսական ծրագրի ղեկավար
10/2014-08/2015 ՀՀ արդարադատության նախարարություն
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի հետ կապերի վարչության Քաղաքացիական և տնտեսական գործերով բաժնի առաջատար մասնագետ
Մարդու իրավունքների եվրոպական դատարան ներկայացված բողոքների վերաբերյալ կառավարության դիրքորոշումների նախագծերի մշակում
ԵԽ ԳՐԵԿՈ-ի (GRECO) հանձնարարականներին առնչվող իրավական վերլուծությունների իրականացնում և օրենդրական փոփոխությունների փաթեթի մշակում, կոռուպցիայի դեմ պայքարում դատարանների դերի վերաբերյալ ուսումնասիրությունների իրականացում
2015 Եվրոպայի խորհրդի Արդարադատության արդյունավետության եվրոպական հանձնաժողով (CEPEJ)
Հայաստան ներկայացնող ազգային փորձագետ
-Դատական համակարգի գործունեության գնահատման համակարգում Արդարադատության արդյունավետության եվրոպական հանձնաժողովին գնահատման աղյուսակներ լրացնելու և ներկայացնելու միջոցով,
-Համապատասխան պետական մարմիններից տվյալների հավաքագրում և ամփոփում,
-Հայաստանում իրավական բարեփոխումների, ներառյալ դատական համակարգի կողմից կոռուպցիայի կանխարգելման հարցերի վերաբերյալ Արդարադատության արդյունավետության եվրոպական հանձնաժողովին տարեկան հաղորդումների կազմում,
-Դատական համակարգում խնդիրների, ներառյալ կոռուպցիայի կանխարգելմանն առնչվող հարցերի, դրանց լուծման հնարավոր առաջարկների ներկայացում:
05/2014-06/2015 Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության «Աշխատանքի և սոցիալական հետազոտությունների ազգային ինստիտուտ» ՊՈԱԿ
«Մարդու սոցիալական իրավունքները» ուսումնական դասընթացի դասախոս
09/2013-մինչ օրս Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան
«Իրավագիտություն» և «Ֆինանսական իրավունք» ուսումնական դասընթացների շրջանակներում «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինասնավորման դեմ պայքարի մասին» ՀՀ օրենքի դրույթների դասավանդում
01/2013-01/2015 Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարան
«ՀՀ առողջապահական իրավունք» (հայերեն), «ՌԴ բժշկական իրավունք» (ռուսերեն), «Առողջության միջազգային իրավունք» (անգլերեն) ուսումնական դասընթացների դասախոս
04/2010-09/2010 Ֆրիդրիխ Էբերտիի անվան գերմանական հիմնադրամ
Իրավաբան-փորձագետ
-ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի արտահերթ զեկույցի նախագծի մշակում
09/2009-06/2010 Ռուս-Հայկական համալսարան
Իրավախորհրդատու
-քաղաքացիական և աշխատանքային պայմանագրերի մշակում
-դատական գործերի կազմում և վարում
11/2006-12/2008 Երևան քաղաքի Կենտրոն համայնքի «Կենտրոն» համատիրություն
Իրավախորհրդատու (գլխավոր մասնագետ)
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՀԱՄԱԺՈՂՈՎՆԵՐ ԵՎ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐ
05/2018 Առողջապահության զարգացման և հետազոտման կենտրոն (ք. Երևան, Հայաստան)
«Առողջ հասարակության ապագան» միջազգային գիտաժողովի զեկուցող-մասնակից
Զեկույցի թեմա՝ «Առողջապահական իրավունքն ու գալիք սերունդը»
04/2018 Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանց (ք. Կիև, Ուկրաինա)
«Մարդու իրավունքների ազգային հաստատությունների դերը կոնֆլիկտային և հետկոնֆլիկտային իրավիճակներում ներքին տեղահանված անձանց իրավունքների պահպանության ու խթանման գործում» խորագրով աշխատաժողովի մասնակից
01/2018 Ֆոլկ Բերնադոտի ակադեմիա / Եվրոպական կենտրոնական համալսարան (ք. Սանդո, Շվեդիա)
Արևելյան գործընկերության երկրների երիտասարդ քաղաքական վելուծաբանների համար նախատեսված դասընթացների ունկընդիր
11/2017 Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանց (ք. Բրյուսել, Բելգիա)
Եվրոպական ցանցի գլխավոր վեհաժողովի մասնակից
12/2016 Եվրոպայի Խորհուրդ և Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանց (ք. Ստրասբուրգ, Ֆրանսիա)
«Խոսքի ազատություն. մարդու իրավունքների ազգային հաստատությունների և այլ ազգային մեխանիզմների դերը և նշանակությունը» սեմինարի մասնակից
06/2017 ԵԱՀԿ ԺՄԻԳ / Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանց (ք. Պոզնան, Լեհաստան)
Մարդու իրավունքների պաշտպանության և կայուն զարգացման նպատակների վերաբերյալ դասընթացների ունկընդիր
04/2017 Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանց / Վրաստանի հանրային պաշտպանի աշխատակազմ
(ք. Թբիլիսի, Վրաստան)
«Մարդու իրավունքների ազգային հաստատությունների զարգացումը և մարտահրավերները» միջազգային համաժողովի մասնակից
08/2012 Հաագայի միջազգային իրավունքի ակադեմիա (ք. Հաագա, Նիդերլանդներ)
Միջազգային մասնավոր իրավունքի վերաբերյալ դասընթացների ունկընդիր
10/2009 Ռուս-Հայկական համալսարան /Ռոստովի պետական տնտեսագիտական համալսարան /ՌԴ հարավային ֆեդերատիվ համալսարան /ՌԴ և ԱՊՀ երկրների իրավաբանական ԲՈՒՀ-երի ասոցիացիա (ք. Երևան, Ռոստով, Մոսկվա)
«Ժամանակակից պայմաններում միջազգային համագործակցությանը վերաբերող իրավական ձևաչափերի կատարելագործումը» խորագրով IV միջազգային գիտագործնական համաժողովի զեկուցող-մասնակից
Զեկույցի թեմա՝ «Հարաբերականությունը որպես սեփականության իրավունքի ուսումնասիրման և իրականացման մեթոդաբանություն»
ԱՅԼ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
05/2017 – մինչ օրս ՀՀ իրավաբանների միություն (ք. Երևան, Հայաստան)
Միության անդամ
2015-2016 Առողջության եվրոպական պառլամենտ (ք. Բրյուսել, Բելգիա)
Առողջապահության և բնապահպանության հարցերով հանձնաժողովի անդամ
2014- մինչ օրս ՅՈՒՆԵՍԿՈ-ի Բիոէթիկայի ամբիոն (ք. Հայֆա, Իսրայել)
Դասախոսների ֆորումի անդամ
2005 «Երիտասարդական նվաճումներ» կրթական հասարակական կազմակերպություն (ք. Երևան, Հայաստան)
«Ինտերակտիվ մարդու իրավունքներ» Եվրոպական իրավունքի դատախաղ-մրցույթում «Մրցույթի լավագույն թիմ» անվանակարգում
հաղթած թիմի անդամ
ԿՐԹԱԹՈՇԱԿՆԵՐ ԵՎ ՄՐՑԱՆԱԿՆԵՐ
2016 Բելգիայի Բրյուգե քաղաքի քաղաքապետարան
Բրյուգե քաղաքի պատվավոր քաղաքացի
2015-2016 Եվրամիության հանձնաժողով
Արևելյան գործընկերության երկրների ուսանողական կրթաթոշակ
2011-2012 Ֆրանսիայի կառավարություն
2015-2016 Ուսումնական կրթաթոշակ ֆրանսիական բուհերում սովորելու համար
2012 Հաագայի միջազգային իրավունքի ակադեմիա
Միջազգային մասնավոր իրավունքի ամառային դասընթացների մասնակցության համար կրթաթոշակ
2008 ՌԴ և ԱՊՀ երկրների իրավաբանական ԲՈՒՀ-երի ասոցիացիա (Մոսկվա, Ռուսաստան)
Տարվա լավագույն ուսանող անվանակարգում 1-ին տեղի մրցանակի դափնեկիր
Հեղինակ է երեք տասնյակ գիտական հոդվածների, որոնք տպագրվել են Հայաստանում, Ռուսաստանում, Ուկրաինայում, Իսրայելում, Իտալիայում: Համահեղինակ է երկու բուհական դասագրքի:
ՕՏԱՐ ԼԵԶՈՒՆԵՐԻ ԻՄԱՑՈՒԹՅՈՒՆ
Անգլերեն, ռուսերեն, ֆրանսերեն