Խոշտանգումների եւ վատ վերաբերմունքի կանխարգելման վարչություն

Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի Խոշտանգումների եւ վատ վերաբերմունքի կանխարգելման վարչությունը՝

 

  • ապահովում է Մարդու իրավունքների պաշտպանի՝ որպես «Խոշտանգումների եւ այլ դաժան, անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի դեմ կոնվենցիայի» կամընտիր արձանագրությամբ սահմանված կանխարգելման անկախ ազգային մեխանիզմի գործառույթների պատշաճ եւ արդյունավետ իրականացումը,
  • քաղաքացիներին տրամադրում է իրավաբանական խորհրդատվություն` իրենց իրավունքների ու ազատությունների, ինչպես նաեւ դրանց  արդյունավետ պաշտպանության իրավական միջոցների եւ ընթացակարգերի վերաբերյալ,
  • իր իրավասության սահմաններում կատարում է քաղաքացիների ընդունելություն,
  • ապահովում է ազատությունից զրկված անձանց (ազատությունից զրկված անձանց ընտանիքի անդամների, նախկինում ազատությունից զրկված անձանց) իրավունքների խախտումների վերաբերյալ դիմում-բողոքների ուսումնասիրության եւ քննարկման ընթացակարգը,
  • դիմում-բողոքների քննարկման ընթացակարգն ապահովելու նպատակով իրավասու պետական եւ տեղական ինքնակառավարման մարմիններից ու դրանց պաշտոնատար անձանցից պահանջում է տեղեկատվություն, պարզաբանումներ եւ դրանք հիմնավորող համապատասխան փաստաթղթեր,
  • իրականացնում է ազատությունից զրկված անձանց իրավունքների պաշտպանության ոլորտի ներպետական իրավական ակտերում օրենսդրական խնդիրների ու բացերի վերհանում եւ վերլուծություն‚ անհրաժեշտության դեպքում նախապատրաստում է համապատասխան պետական մարմիններին ուղղված գրություններ եւ առաջարկներ,
  • իրականացնում է ազատությունից զրկված անձանց իրավունքների, պահման վայրերի, պայմանների ուսումնասիրություններ (մոնիթորինգ),
  • կատարում  է այցելություններ այն վայրեր, որտեղ կան ազատությունից զրկված անձանց իրավունքների եւ ազատությունների խախտումներ կամ դրանց առկայության մասին ենթադրելու հիմքեր,
  • մասնակցում է հրապարակային զեկույցների մշակման աշխատանքներին՝ ազատությունից զրկման վայրեր իրականացվող այցելությունների արդյունքների վերլուծության եւ համակարգային խնդիրների վերհանման միջոցով,
  • մասնակցում է հասարակական եւ միջազգային կազմակերպությունների, պետական մարմինների ներկայացուցիչների‚ միջազգային փորձագետների եւ այլ անձանց հետ հանդիպումներին եւ քննարկումներին,
  • իր իրավասության շրջանակներում համագործակցում է պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների եւ միջազգային կազմակերպությունների հետ: