Արագ արձագանքման վարչություն

Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի արագ արձագանքման վարչությունը՝

 

  • աջակցում է Մարդու իրավունքների պաշտպանի լիազորությունների պատշաճ եւ արդյունավետ իրականացմանը՝ մարդու իրավունքների խախտումներին արագ արձագանքելու, մարդու իրավունքների խախտումների վերաբերյալ տեղեկատվության հավաքագրման, վերլուծության եւ այցելություններ կատարելու միջոցով,
  • քաղաքացիներին տրամադրում է իրավաբանական խորհրդատվություն` իրենց իրավունքների ու ազատությունների, ինչպես նաեւ դրանց  արդյունավետ պաշտպանության իրավական միջոցների եւ ընթացակարգերի վերաբերյալ,
  • իր իրավասության սահմաններում կատարում է քաղաքացիների ընդունելություն,
  • ապահովում է մարդու իրավունքների եւ ազատությունների խախտումների վերաբերյալ դիմում-բողոքների ուսումնասիրության եւ քննարկման ընթացակարգը, 
  • դիմում-բողոքների քննարկման ընթացակարգն ապահովելու նպատակով իրավասու պետական եւ տեղական ինքնակառավարման մարմիններից ու դրանց պաշտոնատար անձանցից պահանջում է տեղեկատվություն, պարզաբանումներ եւ դրանք հիմնավորող համապատասխան փաստաթղթեր,
  • իրականացնում է մարդու իրավունքների պաշտպանության ոլորտի ներպետական իրավական ակտերում օրենսդրական խնդիրների ու բացերի վերհանում եւ վերլուծություն‚ անհրաժեշտության դեպքում նախապատրաստում է համապատասխան պետական մարմիններին ուղղված գրություններ եւ առաջարկներ,
  • իրականացնում է մարդու իրավունքների պաշտպանության ոլորտի միջազգային փորձի‚ ՄԻԵԴ նախադեպային վճիռների եւ այլ միջազգային փաստաթղթերի ուսումնասիրություններ,
  • ապահովում է Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի թեժ գծի շուրջօրյա աշխատանքը,
  • հավաքագրում եւ վերլուծում է թեժ գծի հեռախոսահամարով ստացված մարդու իրավունքների եւ ազատությունների վերաբերյալ տեղեկատվությունը,
  • թեժ գծի հեռախոսահամարով ստացված մարդու իրավունքների եւ ազատությունների խախտումների վերաբերյալ տեղեկատվության հիման վրա, ըստ անհրաժեշտության, կատարում է օպերատիվ այցելություններ՝ ՀՀ գործող օրենսդրության պահանջներին համապատասխան մարդու իրավունքների ընթացող խախտումները վերացնելու նպատակով,
  • մասնակցում է հասարակական եւ միջազգային կազմակերպությունների, պետական մարմինների ներկայացուցիչների‚ միջազգային փորձագետների եւ այլ անձանց հետ հանդիպումներին եւ քննարկումներին,
  • մասնակցում է հրապարակային զեկույցների մշակման աշխատանքներին՝ այցելությունների եւ ուսումնասիրությունների արդյունքների վերլուծության եւ համակարգային խնդիրների վերհանման միջոցով,
  • իր իրավասության շրջանակներում համագործակցում է պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների եւ միջազգային կազմակերպությունների հետ: