Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի քաղաքացիների ընդունելության եւ նամակների բաժինը ՝
- ապահովում է Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում փաստաթղթաշրջանառության աշխատանքների արդյունավետ իրականացումը,
- կազմակերպում է քաղաքացիների ընդունելությունը,
- ապահովում է Աշխատակազմ մուտք եղած ամբողջ թղթակցության՝ թղթային եւ էլեկտրոնային տարբերակներով ընդունման, հաշվառման, ուսումնասիրման, նախնական մշակման, «Mulberry» էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության համակարգ մուտքագրման, ինչպես նաեւ գրանցամատյանների վարման աշխատանքները,
- կազմակերպում է Աշխատակազմի ելից փաստաթղթերի էլեկտրոնային եւ թղթային առաքման աշխատանքները «Mulberry» էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության համակարգի, «Հայփոստ» ՓԲԸ-ի եւ սուրհանդակային ծառայության միջոցով,
- իրականացնում է «Mulberry» էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության համակարգ առցանց գրությունների մուտքագրման աշխատանքները,
- մասնակցում է հասարակական եւ միջազգային կազմակերպությունների, պետական մարմինների ներկայացուցիչների‚ միջազգային փորձագետների եւ այլ անձանց հետ հանդիպումներին եւ քննարկումներին,
- մասնակցում է հրապարակային զեկույցների մշակման աշխատանքներին՝ ուսումնասիրությունների արդյունքների վերլուծության եւ համակարգային խնդիրների վերհանման միջոցով,
- իր իրավասության շրջանակներում համագործակցում է պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների եւ միջազգային կազմակերպությունների հետ: