Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի հարցազրույցը Ընտրական օրենսգրքի փոփոխությունների փաթեթի վերաբերյալ ներկայացրած առաջարկների, համաներման և համացանցային անհանդուրժողականության մասին։
«Խիստ մտահոգիչ է համացանցում ու հատկապես սոցիալական մեդիայում վիրավորանքի, արժանապատվությունը վիրավորող ու ատելության խոսքի տարածվածությունը։ Մեր երկիրը ներկայում կանգնած է համակարգային բնույթի հիմնարար փոփոխությունների ու մարդու իրավունքների տեսանկյունից մարտահրավերների առաջ: Մենք պետք է բոլոր խնդիրների լուծումն ապահովենք համերաշխության ու փոխադարձ հարգանքի մթնոլորտում. սա է մարտահրավերները հաջողությամբ հաղթահարելու և առկա խնդիրները լիարժեք լուծելու գլխավոր գրավականը:»,- նշել է Արման Թաթոյանը: