«Չի կարող տարածքի քաղաքական կարգավիճակը որևէ նշանակություն ունենալ իրավունքների պաշտպանության հարցի վրա». Պաշտպան

«Չի կարող տարածքի քաղաքական կարգավիճակը որևէ նշանակություն ունենալ իրավունքների պաշտպանության հարցի վրա». Պաշտպան

«Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդման հյուրը ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն է:

 

Հաղորդումը վերաբերում է ապրիլյան պատերազմի ժամանակ ադրբեջանական զինված ուժերի կողմից մարդու հիմնարար իրավունքների խախտումներին, ազգությամբ հայերի նկատմամբ խոշտանգումներին ու անմարդկային վերաբերմունքին, ատելության քարոզի՝ միջազգային իրազեկման գործընթացին:

 

«Իմ արցախյան գործընկերոջ հետ միասին նպատակ ունենք Արցախը ներկայացնել աշխարհին իրավունքների և ժողովրդավարության տեսանկյունից, որովհետև գոյություն ունի մեկ կարևորագույն սկզբունք՝ չի կարող տարածքի քաղաքական կարգավիճակը որևէ նշանակություն ունենալ իրավունքների պաշտպանության հարցի վրա»,- նշել է Պաշտպանը:

 

Մանրամասները՝ տեսանյութով։