«Ոստիկանության գործողությունները խնդրահարույց էին»․ Հայաստանի օմբուդսմեն

«Ոստիկանության գործողությունները խնդրահարույց էին»․ Հայաստանի օմբուդսմեն

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում խոսել է ոստիկանության ծառայողների գործողությունների, Զարուհի Փոստանջյանի նկատմամբ վերաբերմունքի, նրան բերման ենթարկելու փորձի մասին:

 

«Ես խնդիր եմ տեսնում ոստիկանության գործողություններում, նաև այն ձևի տեսանկյունից, որով Զարուհի Փոստանջյանին բերման ենթարկելու փորձ էր կատարվում և ընդհանրապես, բերման ենթարկելու հարցի հետ կապված»,-մանրամասնել է Պաշտպանը:

 

Նրա կարծիքով՝ ոստիկանության ծառայողները պարտավոր են հարգել մարդու իրավունքները, ցուցաբերել զսպվածություն ցանկացած քաղաքացու և հատկապես քաղաքական գործընթացի մասնակցի հետ շփման ընթացքում: 

 

Մանրամասները՝ տեսանյութում։