2004 թ. փետրվարի 19-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան եւ 2004 թվականի մարտի 1-ից անցել է իր պարտականությունների կատարմանը:
Ծնվել է Բաքվում: Ավարտելով Ադրբեջանի պետական մանկավարժական ինստիտուտը` անցել է մանկավարժական աշխատանքի:
1968թ. տեղափոխվել է Երեւան, 1968-1991թթ. աշխատել տարբեր գիտահետազոտական հաստատություններում:
1990-1995թթ. աշխատել է ՀՀ ԳԽ Արցախի հարցերով հատուկ հանձնաժողովի գլխավոր փորձագետ:
1991թ. հիմնել եւ մինչ օրս «Ընդդեմ իրավական կամայականության» հասարակական կազմակերպության գործադիր տնօրենն է: Կազմակերպությունը մշակում ու իրականացնում է բազմաթիվ ծրագրեր, որոնց հիմնական նպատակ պատանդների, անհետ կորածների ու ռազմագերիների հայտնաբերումն ու վերադարձն է, իրավական, բժշկահոգեբանական ու բարոյական աջակցությունը, մարդու իրավունքների պաշտպանությունը:
Լարիսա Ալավերդյանի ջանքերով ստեղծվել է Հարավային Կովկասում առաջին` կազմակերպված բռնություններից տուժած մարդկանց վերականգնողական կենտրոնը: 1992-1996թթ. «Փրկենք պատանդ երեխաներին» նախաձեռնության շնորհիվ հայրենիք են վերադարձվել տասնյակ հայ երեխաներ: