11 անգամ աճել է երեխաների խնամք և պաշտպանություն իրականացնող հաստատություններ Պաշտպանի այցերի թիվը. վիճակագրություն

11 անգամ աճել է երեխաների խնամք և պաշտպանություն իրականացնող հաստատություններ Պաշտպանի այցերի թիվը. վիճակագրություն

2018 թվականին 11 անգամ աճել է երեխաների խնամք և պաշտպանություն իրականացնող հաստատություններ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի չհայտարարված այցերի թիվը։

 

Մասնավորապես, 2016 թվականի 10 ամիսների ընթացքում իրականացվել է 3 այց, 2017 թվականին՝ 19, 2018 թվականին՝ 215։ Այցերի ընթացքում արձանագրվել են բազմաթիվ խնդիրներ, որոնց լուծման ուղղությամբ Մարդու իրավունքների պաշտպանի կողմից ձեռնարկվել են կոնկրետ միջոցներ, մասնավորապես՝ նախաձեռնվել են իրավական ակտերի փոոխություններ, Պաշտպանի գրությունների հիման վրա նախաձեռնվել են ստուգումներ և այլն:

 

Հիշեցնենք, Պաշտպանն իրականացնում է «Երեխայի իրավունքների մասին» ՄԱԿ-ի՝ 1989 թվականի նոյեմբերի 20-ին ընդունված կոնվենցիայի դրույթների կիրառության մշտադիտարկում, ինչպես նաև երեխաների իրավունքների խախտումների կանխարգելում և պաշտպանություն: