ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչները հունիսի 14-ին չհայտարարված այցեր են կատարել «Արթիկ» և «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկներ:
Ստուգվել են նշված վայրերում ազատությունից զրկված անձանց պահման պայմանները, նրանց իրավունքների ապահովման վիճակը և դրանց համապատասխանությունը սահմանված պահանջներին: Տեղի են ունեցել նաև առանձնազրույցներ հացադուլ հայտարարած մի քանի ազատազրկվածների հետ, ուսումնասիրվել են նրանց մատուցվող բուժօգնությանն առնչվող հարցերը:
Այցի արդյունքների հիման վրա կձեռնարկվեն համապատասխան միջոցներ՝ արձանագրված խնդիրների լուծման նպատակով: