Տեղի է ունեցել փորձի փոխանակում Հայաստանի և Ֆրանիսայի օմբուդսմանների աշխատակազմերի միջև

Տեղի է ունեցել փորձի փոխանակում Հայաստանի և Ֆրանիսայի օմբուդսմանների աշխատակազմերի միջև

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչները Ֆրանկոֆոն օմբուդսմանների և հաշտարարների ասոցիացիայի աջակցությամբ սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 4-ն իրականացրել են փորձի փոխանակման այց Ֆրանսիայի Հանրապետություն։ Այցի շրջանակում Պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչներն աշխատանքային հանդիպումներ են ունեցել Ֆրանսիայի մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչների հետ։

 

Ներկայացվել է Ֆրանսիայի օմբուդսմանի լիազորությունները, գործունեության ոլորտները, ինչպես նաև համագործակցության ուղիները դատական իշխանության և հասարակական կազմակերպությունների հետ։ Հանդիպումների ընթացքում քննարկվել են նաև Հայաստանի և Ֆրանսիայի մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում արդիական խնդիրները։

 

Այցի շրջանակում ներկայացվել է նաև Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի գործունեությունը և լիազորությունների շրջանակը։ Մասնավորապես, կարևորվել է Պաշտպանի՝ որպես կանխարգելման ազգային մեխանիզմի գործունեությունը,  «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» և «Երեխայի իրավունքների մասին» ՄԱԿ-ի կոնվենցիաների դրույթների կիրառության մշտադիտարկում իրականացնելու լիազորությունը։ Ընդգծվել է նաև Օմբուդսմանի դերը ՄԻԵԴ-ում երրորդ կողմ հանդես գալու փորձը։

 

Այցի ավարտին կողմերը պատրաստակամություն են հայտնել ամրապնդել երկու կառույցների միջև համագործակցությունը։