Ռադիոյի սիրելի´ աշխատակիցներ,
Սրտանց շնորհավորում եմ բոլորիդ ռադիոյի օրվա առթիվ:
Տեղեկատվական տեխնոլոգիաների արագ զարգացման և ինտերնետային լրատվամիջոցների բազմազանությանը զուգահեռ՝ ռադիոն շարունակում է համարվել զանգվածային լրատվության կարևորագույն և անփոխարինելի միջոց:
Կարևոր է ռադիոյի դերը հանրությանն իրազեկելու ու նրանց իրավագիտակցության բարձրացնելու հարցում: Հետևաբար, յուրաքանչյուրս պարտավոր ենք մեր ամենօրյա աշխատանքով նպաստել լրագրողի դերի բարձրացմանն ու պաշտպանված մասնագիտական աշխատանքի երաշխավորմանը:
Ռադիոյի օրվա առթիվ ձեզ մաղթում եմ անխափան եթեր և նորանոր ձեռքբերումներ՝ ձեր այս կարևոր ու պատասխանատու գործում:
Արման Թաթոյան
ՀՀ մարդու իրավունքների պաշտպան