Այսօր Գեղարքունիքի մարզում Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների միջև տեղի է ունեցել աշխատանքային հանդիպում «Կանանց դերի ամրապնդումը հասարակական և տնտեսական կյանքում» թեմայով:
Բացման խոսքով հանդես են եկել Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի քաղաքացիական, սոցիալ-տնտեսական և մշակութային իրավունքների պաշտպանության դեպարտամենտի ղեկավար Արմեն Մաշինյանը և Ամերիկյան իրավաբանների ընկերակցության հայաստանյան ներկայացուցչության տնօրեն Հասմիկ Հակոբյանը:
USAID-ի կողմից ֆինանսավորվող «Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության խթանում բոլորի համար» ծրագրի շրջանակում ներկայացվել են կանանց իրավունքների հետ կապված խնդիրները: Մասնավորապես, նրանց ներգրավվածությունը քաղաքական և տնտեսական կյանքին, հավասար աշխատանքային հնարավորությունների ապահովումը, ընտանեկան բռնությանն առնչվող և մի շարք այլ հարցեր, որոնք տեղ են գտել նաև Պաշտպանի տարեկան հաղորդման մեջ։
Հանդիպման ավարտին ՀԿ-ների բարձրացրած խնդիրների լուծմանը նպաստելու ուղղությմաբ պայմանավորվածություն է ձեռք բերվել: