Պաշտպանը նոր առաջարկներ է ներկայացրել փաստաբանի գործունեությունը խոչընդոտելու քրեականացման վերաբերյալ․ նախագիծը տեղադրված է e-draft.am-ում

Պաշտպանը նոր առաջարկներ է ներկայացրել փաստաբանի գործունեությունը խոչընդոտելու քրեականացման վերաբերյալ․ նախագիծը տեղադրված է e-draft.am-ում

Մարդու իրավունքների պաշտպանը ներկայացրել է առաջարկներ Արդարադատության նախարարության կողմից մշակված և Պաշտպանին կարծիքի ներկայացված՝ Քրեական օրենսգրքում փոփոխություններ նախատեսող օրենքի նախագծի վերաբերյալ, որով նախատեսվում է քրեականացնել փաստաբանի լիազորությունների իրականացման հետ կապված վիրավորանք հասցնելը կամ նրա նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունք ցուցաբերելը:

 

Դրանից բացի, իրականացվել է Պաշտպանին հասցեագրված բողոքների և ազատությունից զրկման վայրերում մշտադիտարկման արդյունքում վեր հանված խնդիրների ամբողջական վերլուծություն: Այդ վերլուծությունների արդյունքներով Պաշտպանը ներկայացրել է նոր առաջարկներ, որոնք կոչված են  պաշտպանելու փաստաբանի մասնագիտական աշխատանքը խոչընդոտներից:

 

Նախագծի կարգավորումների հետ միաժամանակ առաջարկվել է նաև`

 

  • ՀՀ քրեական օրենսգրքի 3323-րդ հոդվածով պաշտոնատար անձի կողմից իր պաշտոնական դիրքն օգտագործելով փաստաբանի լիազորությունների իրականացմանը խոչընդոտելու համար նախատեսված պատժաչափը խստացնել, ինչպես նաև նախատեսել պատիժ ազատազրկման ձևով.
 
  • Վերոնշյալ հոդվածում նոր մասով պատասխանատվություն նախատեսել փաստաբանի գործունեությունը խոչընդոտելու համար, եթե դա դրսևորվել է իր վստահորդին տեսակցելու նպատակով՝ ազատությունից զրկման ցանկացած վայր փաստաբանի մուտքն ապօրինի չթույլատրելով:
 

Մարդու իրավունքների պաշտպանի համար այս խնդիրների լուծումն ունի առանցքային նշանակություն, քանի որ փաստաբանի անխոչընդոտ աշխատանքն առաջնային երաշխիք է անձի նկատմամբ հնարավոր վատ վերաբերմունքը կանխարգելելու և նրա նկատմամբ հնարավոր ապօրինի հետապնդումը կանխելու համար:

 

Հաշվի առնելով հարցի կարևորությունը՝ դեռևս 2017 թվականին Պաշտպանի կողմից մշակվել և իրավապաշտպան կազմակերպություններին կարծիքի է ներկայացվել համապատասխան նախագիծ, որը տեղադրվել է նաև «www.e-draft.am» կայքում:

 

Նախագիծն ու հիմնավորումները ներկայացվել են Ազգային ժողովին և Կառավարությանը:

 

 Ներկայացվում է նախագիծը և  դրա հիմնավորումը: