Պետությունը պետք է ստեղծի բոլոր պայմանները, որպեսզի հաշմանդամություն ունեցող անձինք հավասար իրացնեն իրենց իրավունքները. դասընթաց

 Պետությունը պետք է ստեղծի բոլոր պայմանները, որպեսզի հաշմանդամություն ունեցող անձինք հավասար իրացնեն իրենց իրավունքները. դասընթաց

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի սոցիալտնտեսական և մշակութային իրավունքների պաշտպանության վարչության պետ Տաթևիկ Թոխյանը այսօր մասնակցել է «Հաշմանդամություն, մոդելներ, իրավական կարգավորումներ, լեզու և վարվելակերպ» թեմայով «Ագաթ» ՀԿ-ի կազմակերպած դասընթացին։

 

Նա ընդգծել է, որ պետությունը պետք է ստեղծի բոլոր պայմանները, որպեսզի հաշմանդամություն ունեցող անձը բոլորի հետ հավասարապես կարողանա ինքնուրույն իրացնել իր իրավունքները։ Տաթևիկ Թոխյանը կարևորել է հաշմանդամություն ունեցող անձանց ներուժի գնահատումն ու ոլորտում ակտիվ աշխատանք իրականացնող ՀԿ-ների հետ համագործակցությունը։

 

USAID-ի աջակցությամբ իրականացվող «Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության խթանում բոլորի համար» ծրագրի շրջանակում կազմակերպված դասընթացին մասնակցող հաշմանդամություն ունեցող անձանց նա ներկայացրել է ներպետական օրենսդրությունը հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների վերաբերյալ, ինչպես նաև ոլորտում Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի գործառույթները։