Իրազեկվածության մակարդակի բարձրացմանն ուղղված միջոցառումներ փախստականների և ապաստան հայցող անձանց համար

Իրազեկվածության մակարդակի բարձրացմանն ուղղված միջոցառումներ փախստականների և ապաստան հայցող անձանց համար

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը պարբերաբար անցկացնում է փախստականների և ապաստան հայցող անձանց իրազեկվածության մակարդակի բարձրացմանն ուղղված միջոցառումներ Հայկական Կարմիր խաչի ընկերության հետ համագործակցությամբ:

 

Միավորված ազգերի կազմակերպության փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի հայաստանյան գրասենյակի աջակցությամբ իրականացվող ծրագրի շրջանակում փախստականների և ապաստան հայցող անձանց հետ հանդիպումներում ներկայացվում են իրենց իրավունքներն ու պարտականությունները, ինչպես նաև Պաշտպանի լիազորությունները, նրան դիմելու կարգը և բողոքների քննարկման ընթացակարգը: Միջոցառումների ընթացքում քննարկվում են նաև մասնակիցների կողմից բարձրացված այլ հարցեր: