Սիրելի ուսուցիչներ,
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի և անձամբ իմ անունից շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի կապակցությամբ:
Անփոխարինելի է ձեր առաքելությունը երեխաների կրթության, նրանց զարգացման ու իրավագիտակից քաղաքացի դաստիարակելու հարցում: Դուք մեր երեխաների կյանքում առանցքային դեր ունեք ՝ նրանց մեջ սերմանելով հայրենիքի, հասարակության, ընտանիքի և միմյանց հանդեպ սիրո ու հարգանքի բարձր արժեքներ: Այդ արժեքներն անհրաժեշտ են երեխաների ճիշտ դաստիարակության և նրանց հանդիպող մարտահրավերների հաղթահարման համար:
Յուրաքանչյուրս ենք պարտավոր հատուկ հարգանքով վերաբերվել ուսուցչի բարձր առաքելությանը։ Ձեր իրավունքների պաշտպանությունը պետք է լինի բոլորիս հոգածության առարկան՝ գործադրելով առավելագույն ջանքեր ապահովելու ուսուցչի մասնագիտական գործը պատվով կատարելու լիարժեք հնարավորություն:
Այս ամենն էլ իր հերթին երեխայի՝ կրթության իրավունքի երաշխավորման կարևոր գրավական է, նրա լավագույն շահի երաշխավորման բարձր գործոնը:
Առողջություն և ամենայն բարիք ձեզ և ձեր ընտանիքներին:
Արման Թաթոյան
ՀՀ մարդու իրավունքների պաշտպան