Հայ-Ռուսական համալսարանի ուսանողներն այցելել են Պաշտպանի աշխատակազմ

Հայ-Ռուսական համալսարանի ուսանողներն այցելել են Պաշտպանի աշխատակազմ

Սեպտեմբերի 28-ին Հայ-Ռուսական համալսարանի ուսանողներն այցելել են Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ: Ապագա իրավաբանները ծանոթացել են Պաշտպանի լիազորություններին, աշխատանքի հիմնական սկզբունքներին և ուղղություններին:

 

Հայաստանում ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի ներկայացուցչության աջակցությամբ իրականացվող ծրագրի շրջանակում ուսանողներին ներկայացվել է նաև փախստականների և ապաստան հայցող անձանց իրավունքների պահպանության ոլորտում Պաշտպանի կատարած աշխատանքը:

 

Պաշտպանի լիազորությունների և աշխատանքի վերաբերյալ ուսանողների իրազեկվածության մակարդակի բարձրացմանն ուղղված միջոցառումները կրելու են շարունակական բնույթ: