Կալանավորված անձը վիրահատվել է Պաշտպանի աջակցությամբ

Կալանավորված անձը վիրահատվել է Պաշտպանի աջակցությամբ

Կալանավորված անձի դուստրը դիմել է Մարդու իրավունքների պաշտպանին` խնդրելով աջակցել քրեակատարողական հիմնարկում գտնվող հոր պատշաճ բուժօգնությունը կազմակերպելու հարցում:

 

Դիմումատուն Պաշտպանի ներկայացուցիչներին տեղեկացրել է, որ հայրն ունի առողջական մի շարք խնդիրներ, ենթարկվել է վիրահատության, սակայն ՔԿՀ-ում գտնվելու ընթացքում նրա մոտ առաջացել է առողջական նոր խնդիր, որի պատճառները պարզելու ուղղությամբ միջոցներ չեն ձեռնարկվել:

 

Բարձրացված խնդրի առնչությամբ Պաշտպանի աշխատակազմում սկսվել է քննարկման ընթացակարգ, գրություն է հասցեագրվել Արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայություն:

 

Արդյունքում, կալանավորված անձը տեղափոխվել է իր նախընտրած բժշկական կենտրոն, որտեղ էլ կատարվել են անհրաժեշտ հետազոտություններ, վիրահատվել է: Հետվիրահատական շրջանն անցնելու համար նրան տեղափոխել են «Դատապարտյալների հիվանդանոց»:

 

Քրեակատարողական հիմնարկից Պաշտպանին տեղեկացրել են, որ անձը գտնվում է բժշկական անձնակազմի մշտական հսկողության տակ: