Հաշմանդամության խումբ ունեցող կինը զանգահարել է մարդու իրավունքների պաշտպանի 116 թեժ գիծ հեռախոսահամարին և տեղեկացրել, որ մարզային բժշկական կենտրոնում անհրաժեշտ ծառայություն մատուցելու համար իրենից գումար են պահանջել և ստացել՝ հաշվի չառնելով հաշմանդամություն ունենալու հանգամանքը:
Կնոջ պնդմամբ՝ վիրաբույժը գումարը պահանջել է՝ պատճառաբանելով, որ բժշկական օգնություն ուսպասարկում ստանալու ուղեգիրը չի ներկայացրել:
Բարձրացված խնդրի առնչությամբ ՀՀ մարդու իրավուքների պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչը կապ է հաստատել բժշկական կենտրոնի տնօրենի հետ և արդյունքում վճարված գումարը վերադարձվել է քաղաքացուն: