Պաշտպանն ընդունել է Լիբանանի դեսպանին

Պաշտպանն ընդունել է Լիբանանի դեսպանին

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն այսօր ընդունել է Լիբանանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մայա Դաղերին։

 

Հանդիպման ընթացքում քննարկվել են մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում համագործակցության հարցեր՝ հաշվի առնելով նաև դեսպանի երկարամյա աշխատանքի փորձը մարդու իրավունքների ոլորտի միջազգային կառույցներում: Պաշտպանը դեսպանին տեղեկացրել է, որ ներգրավված է այլ երկրների բարեփոխումների ծրագրերին։ Ավելին, անցյալ տարի Պաշտպանի աշխատակազմի փորձն ուսումնասիրելու համար Հայաստան են այցելել այդ երկրների պատվիրակությունները։

 

Դեսպանը կարևորել է Պաշտպանի աշխատանքը եւ պայմանավորվածություն է ձեռք բերվել առաջիկայում փոխանակման ծրագրեր իրականացնել Լիբանանի Մարդու իրավունքների ազգային հանձնաժողովի հետ։