ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն աշխատակազմի ներկայացուցիչների հետ հարգանքի տուրք է մատուցել Մեծ Եղեռնի զոհերի հիշատակին՝ ծաղիկներ խոնարհելով Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ:
«Հայոց ցեղասպանությունը ժամանակին չդատապարտելն ու մարդկության դեմ ուղղված այդ ծանրագույն ոճրագործությանը պատշաճ գնահատական չտալն է նաև պատճառը, որ հանգեցրեց հետագա ցեղասպանությունների»,- Ծիծեռնակաբերդում լրագրողների հետ զրույցում ասել է Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը։
Նա շեշտել է, որ իր իրավասության սահմաններում մշտապես բարձրացնում է Հայոց ցեղասպանության ճանաչման ու դատապարտման, ցեղասպանության զոհերի ու նրանց ժառանգների իրավունքների պաշտպանության հարցերը։