Ոստիկանության ու ԱԱԾ սահմանապահ զորքերի ծառայողներին ներկայացվել է Պաշտպանի աշխատանքը փախստականների և ապաստան հայցող անձանց իրավունքների ոլորտում

Ոստիկանության ու ԱԱԾ սահմանապահ զորքերի ծառայողներին ներկայացվել է Պաշտպանի աշխատանքը փախստականների և ապաստան հայցող անձանց իրավունքների ոլորտում

Անցյալ շաբաթ ՀՀ պետական սահմանի «Գոգավան» անցման կետում ծառայություն իրականացնող ԱԱԾ սահմանապահ զորքերի, ինչպես նաև Ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության ծառայողների համար կազմակերպվել է քննարկում։

 

ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի հայաստանյան ներկայացուցչության և Հայկական կարմիր խաչի ընկերության հետ համագործակցության շրջանակներում կազմակերպված քննարկումը հիմնականում վերաբերել է Հայաստանում ապաստանի ընթացակարգին, միջազգային պաշտպանության մեխանիզմներին և վերաբերելի օրենսդրական կարգավորումներին:

 

Միջոցառման ընթացքում ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի խորհրդական Սերգեյ Ղազինյանը ներկայացրել է Պաշտպանի լիազորությունները, գործունեության երաշխիքները, ինչպես նաև փախստականների և ապաստան հայցող անձանց իրավունքների պահպանության ոլորտում կատարված գործողություններն ու ծրագրերը: