«Մենք կարևորում ենք երեխայի լսված լինելու իրավունքը». Երեխաների համաշխարհային օրը Պաշտպանը հյուրընկալել է Վահագնին (տեսանյութ)

«Մենք կարևորում ենք երեխայի լսված լինելու իրավունքը». Երեխաների համաշխարհային օրը Պաշտպանը հյուրընկալել է Վահագնին (տեսանյութ)

րեխաների համաշխարհային օրվա առթիվ Արման Թաթոյանը հյուրընկալել է Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի հետ հանդիպելու ցանկություն հայտնած Վահագն Սերոբյանին։

 

5-րդ դասարանում սովորող Վահագնը Մարդու իրավունքների պաշտպանից հետաքրքրվել է, թե ինչպես ու երբ կարելի է դիմել Պաշտպանին, ինչպես նաև պատմել է իր առօրյայի, նախասիրությունների մասին։

 

«Մենք կարևորում ենք երեխայի լսված լինելու իրավունքը։ Բոլորը պետք է հաշվի առնեն երեխաների կարծիքը և նրանց առնչվող որոշումներ կայացնելիս առաջնորդվեն երեխայի լավագույն շահով: Այդ լավագույն շահից է բխում նաև ընտանեկան միջավայրում մեծանալն ու դաստիարակություն ստանալը»,- հանդիպման ժամանակ նշել է Մարդու իրավունքների պաշտպանը։

 

Արման Թաթոյանը Վահագնին նվիրել է գրքեր, պայմանավորվածություն է ձեռք բերվել հաջորդ հանդիպման ժամանակ քննարկել դրանց բովանդակությունը, ինչպես նաև լսել երեխայի առաջարկներն իրենց իրավունքների պաշտպանության վերաբերյալ։