Պաշտպանի աջակցությամբ քաղաքացու աշխատավարձային հաշվի վրա դրված արգելանքը հանվել է

 Պաշտպանի աջակցությամբ քաղաքացու աշխատավարձային հաշվի վրա դրված արգելանքը հանվել է

Մարդու իրավունքների պաշտպանին դիմած քաղաքացին խնդրել է աջակցել աշխատավարձային հաշվի վրա 30.000 դրամի չափով դրված արգելանքը բռնագանձելու հարցում:

 

Նա տեղեկացրել է, որ ՀՀ ԱՆ Հարկադիր կատարումն ապահովող ծառայության կողմից սահմանված չափով  գումարը չբռնագանձելու արդյունքում չի կարողանում օգտագործել այլ հաշվեհամարները:

 

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի արագ արձագանքման բաժինը պարզել է, որ հարուցված կատարողական վարույթը ենթակա է կարճման, հետևաբար քաղաքացու աշխատավարձից բռնագանձում չպետք է իրականացվի: Արդյունքում, քաղաքացին կարողացել է ստանալ ամբողջ աշխատավարձը: