Քաղաքացին Մարդու իրավունքների պաշտպանին հասցեագրած դիմումով տեղեկացրել է, որ դատարանը բավարարել է իրենից ալիմենտ բռնագանձելու՝ իր նախկին կնոջ ներկայացրած հայցադիմումը, սակայն հարկադիր կատարողն ալիմենտի գումարի չափը սխալ է հաշվարկել:
Պաշտպանի գրությանն ի պատասխան՝ Արդարադատության նախարարությունից տեղեկացրել են, որ հարկադիր կատարողն ալիմենտի գումարի չափը հաշվարկելիս կիրառել է ընտանեկան օրենսգրքի ոչ համապատասխան հոդվածներ: Ոչ ճիշտ է հաշվարկվել նաեւ այն ժամանակահատվածը, որի համար պետք է բռնագանձվեր ալիմենտ՝ կապված դիմումատուի որդու՝ չափահաս դառնալու հանգամանքի հետ:
Քննարկման արդյունքում, կատարողական վարույթի շրջանակներում կատարվել է վերահաշվարկ, հստակեցվել է պարտապանից բռնագանձման ենթակա ալիմենտային պարտքի գումարի չափը: Գումարը դիմումատուից բռնագանձելուց հետո հարուցված կատարողական վարույթը կարճվել է: