Երևանի պետական համալսարանի ապագա իրավաբան ուսանողներն այցելել են Պաշտպանի աշխատակազմ

Երևանի պետական համալսարանի ապագա իրավաբան ուսանողներն այցելել են Պաշտպանի աշխատակազմ

Օրեր առաջ Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի ուսանողներն այցելել են Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ: Ապագա իրավաբանները ծանոթացել են Պաշտպանի լիազորություններին, աշխատանքի հիմնական սկզբունքներին և ուղղություններին:

 

Հայաստանում ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի ներկայացուցչության աջակցությամբ իրականացվող ծրագրի շրջանակում ուսանողներին ներկայացվել է նաև փախստականների և ապաստան հայցող անձանց իրավունքների պահպանության ոլորտում Պաշտպանի կատարած աշխատանքը:

 

Պաշտպանի լիազորությունների և աշխատանքի վերաբերյալ ուսանողների իրազեկվածության մակարդակի բարձրացմանն ուղղված միջոցառումները կրելու են շարունակական բնույթ: