Պաշտպանի ներկայացուցիչներն այցելելն են Արամ Մանուկյանին

Պաշտպանի ներկայացուցիչներն այցելելն են Արամ Մանուկյանին

Այսօր՝ հուլիսի 29-ին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի խոշտանգումների եւ վատ վերաբերմունքի կանխարգելման վարչության աշխատակիցներն Արամ Մանուկյանին տեսակցելու նպատակով կրկին այցելել են «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկ:

 

Պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչների այցի պահին Ա. Մանուկյանը տեղափոխվել է կարանտինային բաժանմունք եւ շարունակելու է պահվել այնտեղ, որտեղ, ըստ քրեակատարողական հիմնարկի բժշկական անձնակազմի, պահման պայմանները հիվանդախցերի պայմաններից զգալիորեն տարբերվում են: Մեր դիտարկմամբ, նոր բաժանմունքի պատերը եւ հատակը նորոգված են, խցերն առավել լուսավոր եւ մաքուր են, հագեցած են բժշկական մահճակալներով, բազկաթոռներով, սառնարանով: