Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչներն այցելել են Արարատ Խանդոյանին

Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչներն այցելել են Արարատ Խանդոյանին

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչները Պաշտպանի հանձնարարությամբ 2017 թվականի հունվարի 27-ին այցելել են ՀՀ արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ, հանդիպել այնտեղ պահվող կալանավորված անձ Արարատ Խանդոյանին` վերջինիս պաշտպան Արա Ղարագյոզյանի բանավոր բողոքի հիման վրա:

 

Առանձնազրույցի ընթացքում պարզվել է, որ Ա. Խանդոյանը 2017 թվականի հունվարի 26-ին մեկուսացվել և տեղափոխվել է պատժախուց: 2017 թվականի հունվարի 27-ին կայացված որոշմամբ Ա. Խանդոյանի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ:

Ա. Խանդոյանի հետ առանձնազրույցից և պատժախցի պայմանների ուսումնասիրությունից պարզվել է, որ պատժախցի պայմանները բավարար չեն՝ այդ թվում բացակայում է պատուհանի ապակու մի հատվածը, որը փակված է ստվարաթղթով:

 

Արարատ Խանդոյանի և նրա պաշտպանի բողոքների, ինչպես նաև այցի արդյունքների հիման վրա արդեն իսկ բարձրացվել է Ա.Խանդոյանի պատժախուցը փոխելու հարցը:

 

Պաշտպանի կողմից նախաձեռնվել է նաև քննարկման գրավոր ընթացակարգ և պարզաբանումներ կպահանջվեն ՀՀ արդարադատության նախարարությունից: