Քաղաքացին խնդրել է Մարդու իրավունքների պաշտպանի աջակցությունն իր աշխատավարձային ողջ հաշվի վրա դրված կալանքի իրավական հիմքերը պարզելու համար։
Դիմումատուն տեղեկացրել է նաև, որ ծանուցված չի եղել ԴԱՀԿ-ում իր նկատմամբ հարուցված կատարողական վարույթի մասին։
Պաշտպանի աշխատակազմի ներկայացուցչի և հարկադիր կատարողի հետ համատեղ աշխատանքի արդյունքում դիմումատուին ծանուցել են կատարողական վարույթի մանրամասները։
Դրանից բացի, Պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչն ուղղորդել է քաղաքացուն հաշվեհամարի աշխատավարձային լինելու վերաբերյալ տեղեկանք ներկայացնել հարկադիր կատարման ծառայություն։ Արդյունքում, արգելանքը կիրառվել է աշխատավարձի 50 տոկոսի չափով: