Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի աշխատանքը 16:30-ի դրությամբ



Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի աշխատանքը 16:30-ի դրությամբ


  • Ժամը 16:30-ի դրությամբ Մարդու իրավունքների պաշտպանի թեժ գծին ստացվել է 40 ահազանգ:
    Հնարավոր բոլոր դեպքերում դրանք արագացված ընթացակարգով ստացել են լուծում, ինչպես նաեւ բողոք ներկայացնողներին տրամադրվել է իրավաբանական խորհրդատվություն: Բողոքները հիմնականում վերաբերում են ընտրատեղամասերում կուտակման, քվեարկության ընթացքի առցանց հեռարձակման խափանման, հաշմանդամություն ունեցող անձանց կողմից քվերակությունը կատարելու հարմարությունների բացակայության հետ կապված հարցերին:


 

  • Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում ստացվել է 5 ահազանգ՝ կապված հաշմանդամություն ունեցող անձանց քվեարկության համար անհրաժեշտ պայմանների բացակայության հետ:
    
Պաշտպանի աշխատակազմի եւ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի համատեղ քննարկման արդյունքում ընտրատեղամասեր այցելած հաշմանդամություն ունեցող անձանց համապատասխան պայմաններ չունեցող բոլոր տեղամասային ընտրական հանձնաժողովներում կցուցաբերվի համապատասխան աջակցություն:

     
  • Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում գործող աշխատանքային խումբն ուսումնասիրվել է ընտրական իրավունքի ենթադրյալ խախտումների վերաբերյալ զանգվածային լրատվության միջոցների, սոցիալական ցանցերի օգտատերերի հրապարակած 800-ից ավել հաղորդում:

    Հրապարակումներում առկա է նաեւ լրագրողների մասնագիտական գործությունն առերեւույթ խոչընդոտելու դեպքեր, մասնավորապես՝ Երեւանի Ռուսթավելու 15 հասցեի մոտակայքում «Araratnews.am» եւ «Ազատություն» ռադիոկայանի լրագրողների հետ տեղի ունեցած միջադեպը:  Կարեւոր է, որ այդ առիթով արդեն իսկ նախաձեռնվել է Քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված ընթացակարգ:


     
  • Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը հատկապես ուշադրությամբ է հետեւում լրագորղների եւ դիտորդների աշխատանքի հնարավոր խոչընդոտների վերաբերյալ տեղեկատվությանը:

    
Հիշեցնում ենք, որ լրագրողի մասնագիտական պարտականությունների կատարմանը խոչընդոտելը քրեորեն պատժելի արարք է՝ անկախ նրանից՝ այդ աշխատանքը խոչընոտողը պաշտոնատար անձ է, թե՝ ոչ:


     
  • Շարունակվում են նաեւ Շիրակի, Լոռու, Սյունիքի եւ Գեղարքունիքի մարզերում Պաշտպանի աշխատանքային խմբերի կողմից իրականացվող ուսումնասիրությունները:
    Մարզերին առնչվող հրաարակումներից 79 կապակցությամբ սկսվել են քննարկման ընթացակարգեր, համապատասխան պարզաբանումներ պահանջվել ընտրական հանձնաժողվներից եւ ոստիկանության համապատասխան մարմիններից:


     
  •  Ժամը 16:30-ի դրությամբ քվերակության ընթացքի վերաբերյալ քրեակատարողական հիմնարկներից ահազանգեր չեն ստացվել:


     
  •  Պաշտպանի աշխատակազմն անընդհատ կապի մեջ է նաեւ Եվրամիության պատվիրակության ներկայացուցչի  եւ ԵԱՀԿ/ ԺՀՄԻԳ դիտորդական խմբի անդամների հետ: