Աշխատանքային հանդիպում Սահմանադրական դատարանի նախագահի և Մարդու իրավունքների պաշտպանի միջև

Աշխատանքային  հանդիպում Սահմանադրական դատարանի նախագահի և Մարդու իրավունքների պաշտպանի միջև

Հուլիսի 4-ին ՀՀ սահմանադրական դատարանում աշխատանքային հանդիպում ունեցան ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահ Գ. Հարությունյանը եւ ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Ա. Թաթոյանը:

 

Հանդիպման ընթացքում քննության առարկա դարձան ՀՀ Սահմանադրության (2015 թվականի փոփոխություններով) 75-80 հոդվածների՝ թե՛ գործող օրենսդրության մեջ, թե՛ իրավակիրառ պրակտիկայում ապահովման հետ կապված հիմնախնդիրներն ու դրանց հաղթահարման  հնարավոր մոտեցումները՝ կապված մարդու իրավունքների պաշտպանության երաշխիքների ամրապնդման հետ: