Մշտադիտարկման այցեր երեխաների իրավունքների երաշխավորման նպատակով

Մշտադիտարկման այցեր երեխաների իրավունքների երաշխավորման նպատակով

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչներն աշխատանքային այցով գտնվում են Սյունիքի և Վայոց ձորի մարզերում։ Նրանք դիտարկում են իրականացնում դպրոցներում ու մանկապարտեզներում:

 

Այցն իրականացվում է նախապես մշակված հատուկ մեթոդներով ու հարցաշարերի հիման վրա՝ համապատասխան մասնագետների կողմից:

 

Նպատակն է ուսումնասիրել երեխաների իրավունքների վիճակը, վեր հանել առկա խնդիրներն ու նպաստել դրանց լուծմանը: