Չհայտարարված այցեր ՁՊՎ-ներ․ կներկայացվեն արձանագրված խնդիրների լուծմանն ուղղված առաջարկներ

Չհայտարարված այցեր ՁՊՎ-ներ․ կներկայացվեն արձանագրված խնդիրների լուծմանն ուղղված առաջարկներ

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչները չհայտարարված այցեր են կատարել ՀՀ ոստիկանության Կոտայքի մարզային վարչության Հրազդանի և Արմավիրի մարզային վարչության Արմավիրի բաժիններ և ձերբակալված անձանց պահելու վայրեր:

 

Այցերի ընթացքում ստուգվել են նշված վայրերում անձանց պահման պայմանները, նրանց իրավունքների ապահովման վիճակը, դրանց համապատասխանությունը սահմանված պահանջներին, ինչպես նաև նրանց առնչվող փաստաթղթերը:

 

Մշտադիտարկման ենթարկված ՁՊՎ-ներում արձանագրվել են խնդիրներ, որոնք կապված են՝

  • մերձավոր ազգականների հետ ապակե միջնորմով տեսակցությունների տրամադրման և դրանց հսկման հետ.
 
  • ազատությունից զրկման վայր ցանկացած մուտքի ժամանակ բժշկական զննության կազմակերպման.
 
  • վերանորոգման աշխատանքների անհրաժեշտության հետ և այլն:

 Այցերի ընթացքում վեր հանված խնդիրները քննարկվել են նշված հաստատությունների վարչակազմերի հետ: Արձանագրված խնդիրները սահմանված կարգով կամփոփվեն և դրանց լուծմանն ուղղված առաջարկների հետ միասին կներկայացվեն ոլորտի իրավասու մարմիններին:

 

 Մշտադիտարկումների ընթացքում կանխարգելման ազգային մեխանիզմի ներկայացուցիչների համար աշխատանքի խոչընդոտներ չեն ստեղծվել: