Մարդու իրավունքների պաշտպանը ցավակցական հեռագիր է հղել ՌԴ գործընկերոջը Մագնիտոգորսկում տեղի ունեցած ողբերգական դեպքի կապակցությամբ

Մարդու իրավունքների պաշտպանը ցավակցական հեռագիր է հղել ՌԴ գործընկերոջը Մագնիտոգորսկում տեղի ունեցած ողբերգական դեպքի կապակցությամբ


Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը ցավակցական հեռագիր է հղել Ռուսաստանի Դաշնությունում մարդու իրավունքների հանձնակատար Տատյանա Մոսկոլկովային Մագնիտոգորսկում տեղի ունեցած ողբերգական դեպքի կապակցությամբ։

 

«Հարգելի Տատյանա Նիկոլայի,

Խոր վշտով տեղեկացա Մագնիտոգորսկ քաղաքի բնակելի շենքի փլուզման ողբերգական լուրի մասին, որը բնակիչների, այդ թվում՝ երեխաների մահվան պաճտառ է հանդիսացել։

Խնդրում եմ ընդունեք իմ անկեղծ ու խորին ցավակցությունն այդ սարսափելի ողբերգության կապակցությամբ։ Խնդրում եմ նաև ընդունեք իմ կարեկցանքի խոսքերն ու աջակցությունը՝ ուղղված ողբերգության զոհերի ընտանիքներին և հարազատներին։

Ցանկանում եմ նրանց քաջություն և տոկունություն բոլորի համար այս դժվար պահին։

Ուզում եմ Ձեզ հավաստիացնել, որ այս վշտալի պահին Ձեզ հետ եմ և կիսում եմ ձեր վիշտը»,- ասված է ցավակցական հեռագրում։