Հրապարակվել է Չինարի գյուղում կատարված փաստահավաք աշխատանքների արդյունքների վերաբերյալ Պաշտպանի հատուկ զեկույցը

Համաձայն ՀՀ պաշտպանության նախարարության հաղորդագրության 2016 թվականի դեկտեմբերի 29-ի վաղ առավոտյան ադրբեջանական զորքերը Հայաստանի Տավուշի մարզի Չինարի գյուղի մոտակայքում ձեռնարկել են դիվերսիոն ներթափանցման փորձ: Հարձակման արդյունքում սպանվել են Հայաստանի զինված ուժերի երկու շարքային զինծառայող և մեկ սպա:
Գնդակոծության են ենթարկվել նաև Չինարի գյուղի խաղաղ բնակիչները:
Հրապարակված տեղեկությունից անմիջապես հետո Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչը Պաշտպանի հատուկ հանձնարարությամբ մեկնել է Տավուշի մարզի Չինարի գյուղ՝ տեղում անմիջականորեն ուսումնասիրելու իրավունքների, այդ թվում՝ զինծառայողների կյանքի իրավունքի խախտման հանգամանքները և կատարելու անհրաժեշտ փաստահավաք աշխատանքներ:
Փաստահավաք աշխատանքների արդյունքում հրապարակված Պաշտպանի հատուկ զեկույցում, առանձնացվել են 5 հիմնական միջադեպեր, որոնք տեղի են ունեցել 2016 թվականի դեկտեմբերի 29-ին, 2017 թվականի հունվարի 3-ին, ինչպես նաև նույն թվականի հունվարի 8-ին և 13-ին:
Աշխատանքները ներկայացվել են ընդհանուր հասանելիություն ունեցող Google Earth ծրագրի միջոցով՝ տեղանքի քարտեզի վրա համապատասխան նշագրումներ իրականացնելով:

Անգլերեն տարբերակով զեկույցը կարող եք տեսնել այստեղ: