Պաշտպանի ներկայացուցիչներն աշխատանքային քննարկում են ունեցել ԴԱՀԿ աշխատակիցների հետ

Պաշտպանի ներկայացուցիչներն աշխատանքային քննարկում են ունեցել ԴԱՀԿ աշխատակիցների հետ

2017 թվականի մարտի 6-ին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության և Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի աշխատակիցների մասնակցությամբ տեղի է ունեցել հանդիպում: Հանդիպման ընթացքում համատեղ քննարկվել են դիմում-բողոքներով բարձրացված կոնկրետ հարցեր և դրանցով վեր հանված առկա համակարգային խնդիրներ: Աշխատանքային նման հանդիպումները լինելու են շարունակական և կրելու են պարբերական բնույթ: