Արման Թաթոյանը հյուրընկալել է լրագրող և քաղաքագետ ուսանողների Հայաստանից ու Վրաստանից

Արման Թաթոյանը հյուրընկալել է լրագրող և քաղաքագետ ուսանողների Հայաստանից ու Վրաստանից

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն այսօր «Դեմոկրատիան այսօր» ՀԿ-ի հիմնադիր, խորհրդի անդամ, ՄԱԿ-ի մարդու իրավունքների հատուկ զեկուցող Գյուլնարա Շահինյանի նախաձեռնությամբ աշխատակազմում հյուրընկալել է լրագրող և քաղաքագետ ուսանողների Հայաստանից ու Վրաստանից:

 

Նրանք ծանոթացել են Պաշտպանի գործունեությանը, լիազորությունների շրջանակին, աշխատանքի սկզբունքներին և ուղղություններին, կոնվենցիոն կարգավիճակներին, ինչպես նաև խոսել միջազգային համագործակցությունից:

 

Արման Թաթոյանը կարևորել է Վրաստանի հանրային պաշտպանի հետ արդյունավետ համագործակցությունը:

 

Պաշտպանի ներկայացուցիչներն ուսանողներին ներկայացրել են Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության վիճակը, քրեակատարողական հիմնարկներում անձանց պահման պայմանները, կանանց, երեխաների և հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքներին առնչվող մի շարք հարցեր:

 

Հանդիպման ժամանակ կարևորվել է լրագրողների դերը խոսքի ազատության երաշխավորման և ատելության խոսքի բացառման հարցերում: