Հայաստանի եւ Արցախի մարդու իրավունքների պաշտպաններն աշխատանքային հանդիպում են ունեցել ԵՕԻ գլխավոր քարտուղարի հետ

Հայաստանի եւ Արցախի մարդու իրավունքների պաշտպաններն աշխատանքային հանդիպում են ունեցել ԵՕԻ գլխավոր քարտուղարի հետ

Փետրվարի 15-ին Վիեննա քաղաքում կայացել է Եվրոպական օմբուդսմենների ինստիտուտի (European Ombudsman Institute) գլխավոր քարտուղար Ժոզեֆ Սիգելեի, Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի, Արցախի մարդու իրավունքների պաշտպան Ռուբեն Մելիքյանի աշխատանքային հանդիպումը։

 

Ժոզեֆ Սիգելեն ներկայացրել է ԵՕԻ ընթացիկ գործունեությունը և առաջիկա ծրագրերը, իսկ Արման Թաթոյանն ու Ռուբեն Մելիքյանը, համապատասխանաբար, ՀՀ-ում և ԼՂՀ-ում մարդու իրավունքների վիճակը, առկա մարտահրավերները և դրանց հաղթահարման ուղիները։


Ռուբեն Մելիքյանը նաև ներկայացրել է 2016թ. ապրիլյան պատերազմի ընթացքում Ադրբեջանի կատարած դաժանությունների վերաբերյալ փաստահավաք առաքելության արդյունքները։ Կողմերը քննարկել են նաև Ալեքսանդր Լապշինի գործով վերջին զարգացումները։

 

Հարկ է նշել, որ Արցախի մարդու իրավունքների պաշտպանի հաստատությունը 2009 թվականից Եվրոպական օմբուդսմենների ինստիտուտի անհատական անդամ է։

 

Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ

Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ