Երեխաների իրավունքների պաշտպանությունը՝ ուշադրության կենտրոնում․ Պաշտպանն ընդունել է Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցչին

Երեխաների իրավունքների պաշտպանությունը՝ ուշադրության կենտրոնում․ Պաշտպանն ընդունել է Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցչին

Այսօր՝ մայիսի 17-ին, Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն ընդունել է Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Տանյա Ռադոչային։

 

Նրանք անդրադարձել են հավաքների ժամանակ երեխաների իրավունքների պաշտպանության խնդրին։ Մարդու իրավունքների պաշտպանը ներկայացրել է, որ այդ օրերին աշխատակազմը հատուկ ուշադրություն է ցուցաբերել երեխաների իրավունքների պաշտպանությանը: Ներկայացվել են բերման ենթարկված անչափահասներին անհապաղ ազատ արձակելու և նրանց նկատմամբ հատուկ վերաբերմունքի պահանջներ։

 

Արման Թաթոյանը վերահաստատել է իր դիրքորոշումը, որ դպրոցների տնօրեններն ու ուսուցչական կազմը, ոստիկանության և բոլոր մյուս մարմինների ներկայացուցիչները պարտավոր են իրենց գործողություններում առաջնորդվել բացառապես երեխայի լավագույն շահով:

 

Կողմերը պատրաստակամություն են հայտնել ընդլայնել համագործակցությունը երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտում։