ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի հրավերով Հայաստանում գտնվող Եվրոպայի խորհրդի ժողովրդավարության հարցերով գլխավոր տնօրինության գլխավոր տնօրեն Սնեժանա Սամարջիչ-Մարկովիչն այսօր հանդիպել է ՀՀ ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանի հետ։
Հանդիպմանը ներկա են եղել նաեւ ՀՀ ազգային ժողովի փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանն ու ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը։
Կողմերը քննարկել են Եվրոպայի խորհրդի հետ համագործակցության եւ մարդու իրավունքների ոլորտում օրինաստեղծ գործունեությանն առնչվող հարցեր։