«Այբ» դպրոցի աշակերտներն այցելել են Պաշտպանի աշխատակազմ

«Այբ» դպրոցի աշակերտներն այցելել են Պաշտպանի աշխատակազմ

Նոյեմբերի 11-ին Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ են այցելել «Այբ» դպրոցի աշակերտները:

 

Երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի պետ Էդուարդ Իսրայելյանը և Մարդու իրավունքների հետազոտական և կրթական կենտրոնի ղեկավար Լուսինե Սարգսյանը ներկայացրել են ինստիտուտի գործունեությունը, խոսել են երեխաների իրավունքներից, պատմել են վերջերս գործարկված http://children.ombuds.am/ կայքի ընձեռած հնարավորությունների մասին:

 

Հարց ու պատասխանի ընթացքում երեխաները ստացել են իրենց հետաքրքրող հարցերի պատասխանները։