Պաշտպանն ընդունել է ԵԽԽՎ մոնիթորինգի հանձնաժողովի պատվիրակությանը

Պաշտպանն ընդունել է ԵԽԽՎ մոնիթորինգի հանձնաժողովի պատվիրակությանը

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն այսօր ընդունել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի մոնիթորինգի հանձնաժողովի պատվիրակությանը։

 

Պատվիրակության կազմում են եղել ԵԽԽՎ քարտուղարության անդամ Բաս Կլայնը, ԵԽԽՎ անդամներ Ալան Միլը և Ջուզեպպե Գալատին, ինչպես նաև Հայաստանում ԵԽ գրասենյակի ղեկավար Նատալյա Վուտովան:

 

Արման Թաթոյանը ներկայացրել է «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» սահմանադրական օրենքով Պաշտպանին վերապահված նոր գործառույթներն ու աշխատակազմի առջև դրված խնդիրները, ինչպես նաև համագործակցությունը քաղաքացիական հասարակության հետ:

 

Հանդիպմանը անդրադարձել են նաև Հայաստանում խոշտանգումների կանխարգելման ոլորտում իրականացվող քայլերին, նոր Սահմանադրության կիրարկման հետ կապված հարցերին և այլն։

 

Քննարկվել է Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի մարդու իրավունքների հետազոտական և կրթական կենտրոնի շրջանակում վերապատրաստման դասընթացներին առնչվող ծրագրերը: