Բարձր է գնահատվել Պաշտպանի գործունեությունը. հանդիպում աշխատակազմում

 Բարձր է գնահատվել Պաշտպանի գործունեությունը. հանդիպում աշխատակազմում

ՀՀ  մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն այսօր՝ մարտի 20-ին,  ընդունել է Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հարցերով քաղաքականության և համագործակցության վարչության ղեկավար Միխայիլ Լոբովին, նույն տնօրինությունում բաժնի ղեկավար Տիգրան Կարապետյանին, ինչպես նաև Երևանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավարի տեղակալ Լորետա Վիոյուին:

 

Հանդիպման ընթացքում քննարկվել են Պաշտպանի հաստատության առաջնահերթությունները «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» ՀՀ օրենքի փոփոխություններից հետո, ինչպես նաև կարևորվել է Պաշտպանի դերը խոշտանգման և վատ վերաբերմունքի բոլոր ձևերի կանխարգելման հարցում:

 

Միխայիլ Լոբովը  բարձր է  գնահատել Պաշտպանի գործունեությունը քաղաքացիական հասարակության և պետական մարմինների հետ արդյունավետ համագործակցության շրջանակում:

 

Հանդիպման վերջում ձեռք է բերվել պայմանավորվածություն առաջիկայում համատեղ ծրագրերը զարգացնելու հարցում: