Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հունիսի 6-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպան Մաթիաս Քիսլերին:
Ընդգծելով Պաշտպանի ինստիտուտի դերն ու կարևորությունը՝ հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ համագործակցության և Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության առաջնահերթություններին վերաբերող մի շարք հարցեր:
Մասնավորապես՝ անդրադարձ են կատարվել ընտանեկան բռնության, փակ հաստատություններում խոշտանգման և վատ վերաբերմունքի կանխարգելման, ինչպես նաև մարդու իրավունքների պաշտպանությանն ուղղված հարցերին:
Հանդիպման ավարտին կողմերը պատրաստակամություն են հայտնել ամրապնդել և ընդլայնել ձևավորված արդյունավետ համագործակցությունը: