Այսօր՝ մայիսի 25-ին, Արագածոտնի մարզի Թալինի և Ապարանի տարածաշրջանի դպրոցների աշակերտներն այցելել են ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ։
Վորլդ Վիժն Հայաստանի Արագածոտնի մասնաճյուղի նախաձեռնությամբ կազմակերպված այցի ժամանակ պաշտպան Արման Թաթոյանը կարևորել է երեխաների կրթություն ստանալու իրավունքն ու հորդորել լավ սովորել, ինչպես նաև հետևել համացանցից անվտանգ օգտվելու կանոներին։
Դպրոցականները ծանոթացել են Պաշտպանի աշխատակազմի երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի աշխատանքներին, children.ombuds.am կայքի ընձեռած հնարավորություններին, ուղղել են իրենց իրավունքներին վերաբերող մի շարք հարցեր, ստացել պարզաբանումներ։