Պաշտպանը հորդորել է լավ սովորել. հանդիպում Գյումրու տնտեսագիտական վարժարանի սաների հետ

Պաշտպանը հորդորել է լավ սովորել. հանդիպում Գյումրու տնտեսագիտական վարժարանի սաների հետ

Հոկտեմբերի 17-ին Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ են այցելել Գյումրու տնտեսագիտական վարժարանի սաները և ուսուցիչները:   Նրանք ծանոթացել են Պաշտպանի աշխատակազմի երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի աշխատանքներին, հանդիպել Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի հետ:  Պաշտպանը կարևորել է երեխաների կրթություն ստանալու իրավունքն ու հորդորել նրանց լավ սովորել՝ որակյալ մասնագետ դառնալու համար:

 

Հանդիպման ընթացքում վարժարանի սաներին ներկայացվել է  ինստիտուտի գործունեությունը, աշխատակազմի ներկայացուցիչները խոսել են երեխաների իրավունքներից, ներկայացրել վերջերս գործարկված http://children.ombuds.am/ կայքը: