Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Դունյա Միյատովիչի գլխավորած պատվիրակությունը Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի և Եվրոպայի խորհրդում Հայաստանի մշտական ներկայացուցիչ Պարույր Հովհաննիսյանի ուղեկցությամբ այսօր այցելել է Ցեղասպանության զոհերի հուշահամալիր:
Պատվիրակության անդամները ծաղիկներ են դրել անմար կրակի առաջ և լռությամբ հարգել անմեղ զոհերի հիշատակը։
Նրանք եղել են Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում, ծանոթացել Հայոց ցեղասպանությունը հավաստող փաստաթղթերին ու վավերագրերին, գրառում կատարել հուշամատյանում։